Toyota Motor-ը ներկայացրել է Lexus LS շքեղ սեդանի թարմացված տարբերակը, գրում է Drom.ru-ն։
Lexus LS-ի բոլոր մոդելներն այժմ ստանդարտ համալրմամբ են՝ առջևի և հետևի տաքացվող նստատեղերով։
F Sport տարբերակի արգելակային support-ներն այժմ ներկված են հակադիր վառ կարմիր գույնով։
Արտաքինի գունային ներկապնակն ընդլայնվել է։ Առաջարկվում են երկու նոր ներբերանգներ՝ White Nova Glass Flake (ոչ մետաղական սպիտակ) և Deep Blue Mica (մուգ մետաղական կապույտ)։
LS-ն առաջինն էր, որ ստացավ թարմացումը ճապոնական շուկայում։ Այնտեղ մոդելն առաջարկվում է LS500 և LS600h տարբերակներով։ LS500h-ը հագեցած է 3,5 լիտրանոց երկտուրբո լիցքավորված բենզինային V6 (422 ձիաուժ) շարժիչով, որը զուգորդվում է 10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի և հետևի կամ լիաքարշակ համակարգի հետ։ LS500h-ը հագեցած է հիբրիդային շարժիչով, որը բաղկացած է 3,5 լիտրանոց այրման շարժիչից (354 ձիաուժ), 10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփից, էլեկտրական շարժիչից (177 ձիաուժ), լիթիում-իոնային մարտկոցից և հետևի կամ լիաքարշակ համակարգից։
Թարմացված Lexus LS-ի մեկնարկային գինը Ճապոնիայում սկսվում է 11,1 միլիոն իենից (մոտ 74 հազար 699 ԱՄՆ դոլար)։





























