Չինաստանը ողջունում է Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանն ուղղված բոլոր ջանքերը, երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ծյակունը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի իրավիճակի կարգավորման ծրագրին։

«Չինաստանը ողջունում և աջակցում է Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության նվազեցմանը նպաստող բոլոր ջանքերը», - ասել է դիվանագետը։

Գո Ծյակունը նշել է, որ Պեկինը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին բարեխղճորեն կատարել ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը, անհապաղ հասնել Գազայում համապարփակ հրադադարի, ազատ արձակել բոլոր պատանդներին և շուտափույթ լուծել մարդասիրական ճգնաժամը։

«Չինաստանը կողմ է սկզբունքի պահպանմանը. պաղեստինցիները կառավարում են Պաղեստինը և աջակցում է «Երկու պետություն երկու ժողովուրդների համար» ծրագրի իրականացմանը», - հավելել է դիվանագետը։