Porsche, Lamborghini և Audi քրոսովերներում վառելիքի արտահոսքի վտանգ են հայտնաբերել: Տհաճ պատահարը ազդել է Volkswagen կոնցեռնի միանգամից երեք պրեմիում ապրանքանիշերի վրա: Հետկանչը կատարվում է վառելիքի համակարգի պոտենցիալ վտանգավոր թերության պատճառով:

Հետկանչի հետևանքով տուժած ավտոմեքենաների ամենամեծ թիվը 107 նմուշ է, որոնք պատկանում են Porsche-ին: Խոսքը Panamera, Panamera E-Hybrid և Cayenne մոդելների մասին է, որոնք արտադրվել են 2024 թվականից մինչև հիմա:

Պաշտոնական տվյալներով՝ այդ ավտոմեքենաների բարձր ճնշման վառելիքի պոմպի ամրակները, ըստ երևույթին, բավարար չափով չեն ամրացվել: Մասնագետները նշում են, որ այդ տեխնիկական թերությունը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, ներառյալ՝ վառելիքի արտահոսքի: Ավելին, հրդեհի վտանգը շատ իրական է: