Բեռլինում, հունվարի 20-ին, մեկնարկել է 78-րդ «Միջազգային կանաչ շաբաթ» գյուղատնտեսական հեղինակավոր ցուցահանդեսը, որին 6-րդ անգամ մասնակցել են հայկական ձեռնարկությունները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԳԴՀ կառավարությունն` ի դեմս Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության, իր աջակցությունն է ցուցաբերել ՀՀ մասնակցությանը: Հայկական տաղավարում ներկայացված էին Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու եւ օղու գործարանի, Երեւանի «Շամպայն-գինիների գործարանի», Երեւանի կոնյակի գործարանի, «ՄԱՊ», «Մուլտի Ագրո» եւ «Երեւանի գարեջրիՓԲԸ» ձեռնարկությունների արտադրատեսակները:
Հունվարի 24-ին ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանն ու Վրաստանն անցկացրել են համատեղ մշակութային երեկո` խոհանոցային ուտեստների եւ ազգային երաժշտության ուղեկցությամբ: Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունել եւ կարճ ելույթով հանդես է եկել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:



























