Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է օբյեկտիվ գնահատական ​​տալ 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի կործանման փաստին և պետք է հայտարարվի աղետի իրական պատճառը։

«Մեր պարտքն է, կրկնում եմ, մենք ի սկզբանե այդ մասին պայմանավորվել ենք, տալ օբյեկտիվ գնահատական այն ամենին, ինչ տեղի է ունեցել և հայտարարել ճշմարիտ պատճառը»,- ասել է նա Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների սկզբում։

«Իհարկե, նման ողբերգական դեպքերում ռուսական կողմից կարվի ամեն ինչ, ինչ պահանջվում է փոխհատուցման առումով և բոլոր պաշտոնյաների գործողությունները կստանան իրավական գնահատական», - վստահեցրել է Պուտինը։

2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում կործանվել է AZAL-ի ուղևորատար Embraer 190 ինքնաթիռը։ Բաքվից Գրոզնի ուղղությունով թռչող ինքնաթիռում եղել է 67 մարդ, որոնցից 38-ը զոհվել են։ Ինքնաթիռը դեպի Ակտաու էր ուղղվել Գրոզնիում վայրէջք կատարելու մի քանի անհաջող փորձերից հետո։ Ղազախական օդանավակայանին հասնելուց մոտ 3 կմ պակաս, այն կործանվել է։