Mazda Motor-ը Ճապոնիայում սկսել է ընդունել MX-5 սպորտային ավտոմեքենայի երկու նոր հատուկ թողարկման պատվերներ՝ Spirit Racing Roadster-ը և Spirit Racing Roadster 12R-ը։

Spirit Racing Roadster-ը հագեցած է 184 ձիաուժ հզորությամբ 2,0 լիտրանոց բենզինային շարժիչով։ Drom.ru-ի տվյալներով՝ այլ առանձնահատկություններից են տիտանից պատրաստված սպորտային խլացուցիչը, կռած անվասկավառակները, բարելավված Brembo արգելակները և կարգավորվող Bilstein C-ring հարվածամեղմիչները։ Նման տարբերակը Ճապոնիայի ներքին շուկայում կառաջարկվի 5միլիոն 265 հազար 700 իենից սկսած (13235673,95 դրամ)։

Spirit Racing Roadster 12R-ը հագեցած է 2,0 լիտրանոց շարժիչի ուժեղացված տարբերակով, որը հզորությունը մեծացնում է մինչև 200 ձիաուժ։ Այն ունի եզակի գլանային գլխիկ, մխոցներ և բաշխիչ լիսեռ։ 12R-ը հագեցած է Recaro մրցարշավորդային նստատեղերով՝ չորս կետանոց անվտանգության գոտիներով և ջերմային ժապավենով փաթաթված Barnacle-ի հատուկ պատրաստված արտանետման կոլեկտորով։ 12R-ի գինը սկսվում է 7միլիոն 612 հազար իենի (19133249,17 դրամ)։

Ընդհանուր առմամբ կարտադրվի 2000 նմուշօրինակ MX-5 Spirit Racing Roadster և 200 նմուշօրինակ MX-5 Spirit Racing Roadster 12R։