«Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստանի» առաջնորդ Նուր Վալի Մեհսուդը սպանվել է Քաբուլում ավիահարվածի ժամանակ, հաղորդում է Amu հեռուստաընկերությունը։

Քաբուլի բնակիչները հայտնել են քաղաքի որոշ շրջաններում հնչած ուժեղ պայթյունների մասին, որոնք, նրանց կարծիքով, ավիահարվածներ են եղել։ Երկու տեղացիներ հայտնել են, որ հարվածները տեղի են ունեցել Քաբուլի կենտրոնում։

«Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է հարձակումը՝ հայտարարելով, որ իրենք հետաքննություն են սկսել։

Մեհսուդը Պակիստանի ամենաորոնվող զինյալներից մեկն էր։