Պակիստանում հակաիսրայելական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով 5 մարդ Է զոհվել, հաղորդում Է Reuters-ը։
Ոստիկանությունը հայտարարել է, որ առնվազն հինգ մարդ Է զոհվել երկրի ամենաբանուկ ավտոմայրուղում տեղի ունեցող հակաիսրայելական բողոքի ակցիայի ժամանակ՝ Պակիստանի ոստիկանության և արմատական իսլամիստական խմբավորման անդամների բախումների հետևանքով:
Ծայրահեղ աջակողմյան «Թեհրիկ-ե-Լաբայկ Պակիստան» շարժումը կոչ է արել երթ անցկացնել՝ Թրամփի կողմից անցյալ շաբաթ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հրադադարի համաձայնագրի մասին հայտարարությունից առաջ։





























