Լեհ մրցարշավորդ և Եվրոպայի ռալլիի չեմպիոն Միկո Մարչիկը Skoda Superb 2.0 TDI սերիական մոդելով անցել է 2831 կիլոմետր առանց վառելիքի լիցքավորման։ Սա մոդելի նոր ռեկորդ է. մեքենան 100 կիլոմետրի համար սպառել է ընդամենը 2,6 լիտր վառելիք։
Մարչիկը օգտագործել է ստանդարտ Superb՝ առանց որևէ հատուկ փոփոխության, հաղորդում է Bild-ը։ Միակ փոփոխումները եղել են սպորտային զսպանակները, որոնք թափքը իջեցրել են 15 մմ-ով, և թեթև անվադողերը ստանդարտ 16 դյույմանոց անիվների վրա՝ դիմադրությունը նվազեցնելու համար։ 66 լիտրանոց վառելիքի բաքը լցվել է մինչև վերջ։
Երթուղին ընդգրկում էր Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ճանապարհները, ընդ որում, ամբողջությամբ հանրային ճանապարհներով։ Վարորդը նախապես մարզվել է՝ անցնելով մոտ 20 հազար կիլոմետր՝ օպտիմալ կարգավորումները գտնելու համար։ Նա պահպանել է մոտ 80 կմ/ժ արագություն, օգտագործել է էկո ռեժիմը և սահունորեն արագություն է հավաքել կամ դանդաղեցրել ընթացքը։
Հիմա Մարչիկը նոր մարտահրավեր է ծրագրում. մեկ վառելիքի բաքով անցնել 3000 կիլոմետր, այս անգամ՝ օգտագործելով պրեմիում դասի վառելիք։





























