Իրանի կենտրոնական մասում գտնվող Ջաննաթ Աբադ արդյունաբերական քաղաքի Էյվանկի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Mehr-ը։
Սեմնան և Թեհրան նահանգների հրշեջներն ու փրկարարական խմբերն այժմ աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ։
Հրդեհաշիջման աշխատանքներին են միացել նաև Կարմիր մահիկի ստորաբաժանումները, հրշեջ ծառայությունը, բժշկական շտապօգնությունը, ոստիկանությունը և Թեհրան նահանգի լրացուցիչ օժանդակ խմբերը։
Իշխանությունները դեռևս տեղեկություններ չեն հրապարակել հնարավոր զոհերի կամ վիրավորների մասին։
Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է և կպարզվի համապատասխան մասնագետների կողմից իրականացվող հետաքննությունից հետո։





























