Բացահայտվել է 156 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

43 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

14 դեպք՝ խարդախության,

7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

5 դեպք՝ հոգեկան ներգործունեության,

4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի, սառը զենքի հայտնաբերման,

2-ական դեպք՝ շորթման, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու։

Բացահայտվել է նաև բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

1-ական դեպք՝ խարդախության, սպանության։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար, 2 մարդ զոհվել է․ 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։