Stellantis-ը ցուցադրել է Peugeot Polygon կոնցեպտուալ քաղաքային հեչբեքը, որն ազդարարում է հաջորդ տարի Peugeot 208-ի նոր սերնդի թողարկումը։
Հաջորդ Peugeot 208-ը կկառուցվի նոր հարթակի վրա, որտեղ բոլոր կառավարման օրգանները մեխանիզմների հետ միասին կապ կունենան լարերի միջոցով (by-wire). ահա թե ինչու Peugeot Polygon-ի ղեկը չունի շրջանաձև ավանդական ձև և պատրաստված է ուղղանկյուն ձևով, հայտնում է Drom.ru-ն։
Սարքերի ցուցմունքները ցուցադրվում են գլանաձև էկրանի վրա, որը տեղադրված է վարորդի առջև։ Այս կոնստրուկցիան ինքնին դիտավորյալ կատարված է այնպես, կարծես օտարածին տարր լինի, որը պահանջի համաձայն ավելացվել է վերջին պահին. սա բացահայտ ակնարկ է Stellantis-ի կողմից ապագայում դեպի լիովին ավտոմատացված վարմանն ուղղված կողմնորոշման մասին։
Peugeot Polygon-ի արտաքին ձևը նույնպես ծայրահեղ պարզեցված աբստրակցիա է 1980-ականների գիտական ֆանտաստիկայի ֆիլմերից, որը պատրաստված է ածխաջրածնային պոլիմերներից։ Սիլուետը միածավալ է՝ հսկայական թեքությամբ դիմապակիով։ Ամբողջ խցիկը կարծես ջերմոց լինի։ Այն ապակեպատված է պոլիկարբոնատով, լուսատեխնիպես ավելի նման է նեոնային լուսավորության, իսկ բոլոր մանր դետալներն ունեն միայն պարզ երկրաչափորեն ճիշտ ձև։





























