Լեհաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննում է սոցիալական ցանցերում կատարված հրապարակումը, որը ենթադրաբար սպառնալիքներ է պարունակում երկրի նախագահ Կարոլ Նավրոցկիի հասցեին, հայտնում է Polsat News-ը։
Խոսքը ատրճանակով արված նախագհի լուսանկարի և «Մինչ նոր հանդիպում, Կարոլ» մակագրության մասին է, որը հրապարակվել էր ուրբաթ օրվա Լեհաստան-Նիդերլանդներ հանդիպումից հետո արված լուսանկարի տակ։
Հաղորդագրությունը հեռացվել է, սակայն դրա լուսանկարները շարունակում են շրջանառվել համացանցում։
«Վարշավայի ոստիկանության գլխավոր շտաբը անմիջապես միջոցներ է ձեռնարկել X հարթակում հրապարակման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո։ Այս միջոցառումները շարունակվում են», - շաբաթ առավոտյան սոցիալական ցանցերում հայտարարել է ոստիկանությունը։





























