ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվեց պատգամավոր Մերի Գալստյանի և Արուսյակ Մանավազյանի կողմից մշակված «Կենդանիների պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը։ «Պատասխանատու վերաբերմունքի» նախագիծը, սակայն, դուրս է գալիս սոսկ նեղ թեմայի շրջանակներից։ Կենդանիների պաշտպաններն այն անվանում են առնետային, պնդելով, որ ԲՍՊՎ-ն(Բռնել-ստերիլիզացնել-պատվաստել-վերադարձնել) վերափոխելով նոր մոդելի, փորձ է արվում թաքցնել կոռուպցիոն սխեմաները և դրանց հեղինակներին։ Ներկայացված նախագծի շուրջ NEWS.am-ը զրուցել է էկո-սոցիալական «Արևը բոլորինն է» հասարակական կազմակերպության ղեկավար Լալա Պողոսյանի հետ։
Կարճ՝ ինչի՞ շուրջ է ծավալվում հակասությունը։
Եթե շատ կարճ՝ աշխարհայացքի, արժեքային համակարգի։ Եթե մի քիչ ավելի մանրամասն՝ օրենքը գրվում է մոդելի ներքո, այն դեպքում, երբ պետք է լինի հակառակը՝ մոդելը՝ օրենքի և արժեքային համակարգի համար։ Խոսքը մարդու և բնության համակեցության տարբեր մոդելների մասին է։ Առաջարկվող նախագիծը հիմնված է «Քաղաքը միայն մարդկանց համար է» մոտեցման վրա, իսկ դրա հակադրությունը՝ «Քաղաքը նույնպես էկոհամակարգ է» մտածողությունն է։
Հենց այդ պատճառով է՞, որ խնդիրը ձեր հանրագրում /ստորագրահավաքում ներկայացվում է որպես բնապահպանական։
Այո, հենց այդպես։ Խնդիրը ձևակերպվում է այսպես՝ դիտարկո՞ւմ ենք արդյոք քաղաքային ֆլորան ու ֆաունան որպես ամբողջական էկոհամակարգ։ Արդյո՞ք ընտանի կենդանիները համարվում են էկոհամակարգի մաս։ Ունե՞ն թափառող կենդանիները մարդկանց հետ նույն տարածքում ապրելու իրավունք, թե նրանց տեղը միայն «անտառում» կամ տանն է, որտեղ նրանք ամրակցվում են մարդուն, որպես կցորդ։ Վերջին տարբերակի դեպքում օրենքը թույլ կտա թափառող կենդանիներին ոչնչացնել այս կամ այն ծրագրով, և արդեն անկարևոր է, թե կոնկրետ որն է այդ ծրագիրը։
Իսկ կոնկրետ արժեհամակարգային ինչ տարբերության մասին է խոսքը
Խոսքը գնում է այն մասին, թե մարդու կյանքից բացի՝ ուրիշ տեսակի կյանքն արդյոք ունի՞ արժեք, և ինչ չափով։ Թե ամենաբարձր արժեքը մարդու հարմարությունն է, կոմֆորտը և շահը։ Իսկ համակեցության մոդելը կամ դրա բացակայությունը ածանցյալ է, այն է՝ տարածքը «մաքրելու» ձգտումը մինչև բետոնե «ստերիլություն», որտեղ բույսերն ու կենդանիները պարզապես խանգարող են։
Այսինքն՝ խնդիրը մաքուր գաղափարական-արժեքային է՞
Հիմքում՝ այո, բայց նույնիսկ «հարմարության ու շահույթի» լեզվով ևս ամեն ինչ այդքան հարթ չէ։ Անտեսել բնության օրենքները՝ պարզապես չի ստացվի։ Այդ կեղծ մոդելները երկար չեն աշխատի, ծրագրերը կտապալվեն, գումարները կփոշիացվեն՝ ձևավորելով շատ հարմար պայմաններ նոր կոռուպցիոն սխեմաների համար։ Եվ այդ ամենը՝ քաղաքային էկոհամակարգի կործանման հաշվին, որի վերականգնումը մի օր շատ ավելի թանկ է նստելու, ինչն արդեն իսկ տեսնում ենք՝ ոչ ճիշտ իրականացված ԲՍՊՎ ծրագրերի օրինակով։ Բայց դրան դեռ կվերադառնանք։
Կարո՞ղ ենք հենց հիմա ավելի խորանալ ԲՍՊՎ-ի թեմայի մեջ։ Քանի որ փաստացի ծրագիրը հայտարարվում է անարդյունավետ եւ փակվում է։ Բայց պատասխանատուներ չկա՞ն
Դուք ճիշտ եք ձևակերպում։ Հարցերը մակերեսին չեն, բայց շատերը հատկապես հարցնում են, թե ու՞ր չքվեցին հարյուրավոր միլիոնները, որոնք հատկացվել էին ԲՍՊՎ-ին։ Պատասխանատուներին գտնելու փոխարեն հորինվում են անհեթեթ արդարացումներ՝ իբրև ծրագիրը չաշխատեց ոչ թե սխալ գործունեության ու անգործության պատճառով, այլ կենդանիների միգրացիաների կամ տնային կենդանիներին դուրս նետելու պատճառով, քանի որ, իբրև թե նրանք չեն գրանցվել, և այլն։ Ոչ ոք չի ուսումնասիրել ու չի հաշվարկել՝ այդ գործոնների տոկոսը որքան չնչին է համեմատած իրական պատճառների՝ բնության օրենքների անտեսման և տեխնոլոգիայի խախտման հետ։
Հնարավոր է՝ իշխանավորներին այդ տարբերակը պարզապես հարմար է՝ իրենց մոդելը լեգիտիմացնելու համար, որի շրջանակում էլ ներկայացվում է ներկայիս նախագիծը։ Ուրեմն, փոխանակ սխալները ուղղելու և ծրագրի թերությունները շտկելու՝ այն պարզապես փակվում է։ Եվ որպես մեղավոր՝ նշանակվում են կենդանիները։ Իսկ իրական պատասխանատուները՝ ոչ։ Եվ նրանք կրկին կառաջադրեն իրենց թեկնածությունները ընտրություններում, և բետոնե ստերիլության ջատագովները կքվեարկեն նրանց օգտին...
Ի՞նչ է սպառնում քաղաքային էկոհամակարգի խախտումը։ Քաղաքն, ի վերջո, անտառ չէ։
Բնության ամբողջական համակարգի ցանկացած խախտում վերադառնում է բումերանգի պես, և սա միստիկա չէ։ Բալանսը վերականգնվում է բնության օրենքների համաձայն, և արդյունքում ծրագիրն էլ կտապալվի, և փողոցների մաքրումը մնում է միֆ, իսկ պոպուլյացիան կվերականգնվի, նույնիսկ այն դեպքում, երբ ամեն ինչ, ինչը շարժվում է գրանցվի։ Իսկ մեկ ամբողջական տեսակի վերացման արդյունքում առաջացած դատարկությունը արագորեն կլրացվի այլ՝ ավելի վայրի տեսակով։ Օրինակ, Կանադայում՝ դա կոյոտներն են, իսկ որոշ տեղերում՝ այլ վայրի կենդանիներ, աղվեսներ, ցանկացած վայրի տեսակ, պարզապես վայրի շների ոհմակներ՝ կախված տեղական լանդշաֆտից և առանձնահատկություններից։ Մեզ մոտ դատարկությունը լրացնող առաջին թեկնածուն շատ ավելի պրոզունակ առնետն է։ Տարբերությունը բալանսավորված վիճակի, ինչպիսին հիմա է, երբ դեռ կան կատուներն ու շները, իսկ առնետները թաքնվում են, և ավելի զգույշ են բազմանում, ակնհայտ է լինելու։ Ավաղ, մենք առաջինը չենք, և այս ամենին հնարավոր է չէին հավատում նաև այլ քաղաքներում, որտեղ Երբ տխուր փորձառությունից հետո ստիպված էին արհեստականորեն փողոցներ վերադարձնել որոշակի տեսակներ՝ վերաբուծելով, օրինակ, կատուների ամբողջական խմբեր, իսկ շների դեպքում իրավիճակն ավելի անդառնալի կլինի։ Խնդիրն այն է, որ հավասարակշռության գոյությունը գրեթե աննկատ է, այդ իսկ պատճառով սիրողական հայացքով ոչ մի արժեք չունի, բայց դրա ոչնչացումն ավելի նկատելի է, և այն վերականգնելու փորձերը շատ ավելի թանկ են, հնարավոր է նաև անարդյունավետ։
Ո՞վ է «նոր» մոդելի իրական պատվիրատուն։ Կամ դա պարզապես կենդանիներին ատող հասարակության մի շերտի պահանջն է
Բանն այն է, որ սա նոր մոդել չէ։ Ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր կարիերան սկսեց հենց այն կազմակերպության դեմ պատերազմով, որը տարիներ առաջ անում էր նույնը, ինչ հիմա նրանք են առաջարկում, բայց շատ ավելի համեստ մասշտաբներով։ Այն ժամանակ ընդամենը մեկ ապաստարան կար՝ հիմա ծրագրում են ցանց։ Լինելով նոր նշանակված փոխվարչապետ, Ավինյանը անձամբ մասնակցեց քաղաքում յուրաքանչյուր շանն ու այն ժամանակվա կենդանապաշտպանին ծանոթ «Յունիգրաֆ»-ի տնօրենի դեմ արշավին՝ մեղադրելով նրան չարաշահումերի մեջ, արդյունքում, որպեսզի 7 տարի անց հռչակի նույն սխեմայով նույնատիպ մոդելի մասին, չեղարկելով Հայկ Մարությանի ժամանակ գործարկված ԲՍՊՎ մոդելը։ ԲՍՊՎ-ն անարդար կերպով կմատնվի մոռացության, մաքրելով կոռուպցիոն սխեմաների և դա իրականացնողների հետքերը, չուսումնասիրված թողնելով ձախողման և հարյուր միլիոնավոր դրամների վատնման պատճառները։
Հավանաբար հույս ունեն, որ առնետներին հնարավոր է թունավորե՞լ
Հույս ունեն, բայց չեն պատկերացնում՝ որքան դժվար է դա իրականում։ Նույնիսկ հիմա անընդհատ թունանյութեր լցնում են, գրեթե ամեն երկու շաբաթը մեկ, բայց արդյունքն անտեսանելի է, նույնիսկ թափառական կենդանիների առկայության պարագայում, երբ նրանք զսպող դերակատարում ունենառնետների բազմացման հարցում։ Սակայն այդ մոդելը հարմար է միայն մեկ բանի համար՝ անսահմանափակ միջոցների լվացման համար, քանի որ վերահսկողություն գրեթե անհնար է՝ որտեղ, որքան և երբ։ Եվ, ի դեպ, այս բոլոր թույները նույնպես չեն անհետանում, և դրանք ազդում են շրջակա միջավայրի վրա, միևնույն ժամանակ, հատկապես այնպիսի դիմացկուն, խելացի և համառ տեսակ, ինչպիսին են առնետները, ավելի արագ են հարմարվում դրանց, քան քաղաքի փխրուն էկոհամակարգը...
Իսկ Ձեր առաջարկած մոդելը ինչպիսի՞ն է։ Եվ արդյո՞ք այն ենթադրում է որոշակի քանակությամբ կենդանիների ներկայություն քաղաքում։ Որո՞նք են առավելությունները
Մեր մոդելը ենթադրում է, որ քաղաքը պահպանում է կատուների և շների փոքր, կառավարելի պոպուլյացիա: Սա լիովին իրատեսական է հարավային քաղաքների համար, և նույնիսկ հնարավոր է ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ որոշակի թվով կենդանիների բակերում ապրելու համար, քան ապաստարաններում: Քաղաքային մասշտաբով կամավորների վրա հիմնված խնամքի համակարգը, որտեղ կենդանիները պահվում են տեղում, շատ ավելի էժան է և ավելի բնական։ Օրենքը կսահմանի թե՛ խնամակալների, թե՛ այս կենդանիների կարգավիճակը, ինչպես նաև նրանց պահելու վայրերը՝ ապաստարաններում, թե՛ պարզապես բակերում, սեփական տներում՝ առանց ցանկապատերի, որտեղ դա առավել հարմար է տեղի բնակչությանը։ Այնտեղ նրանք սիրված են և խնամվում են, և անհրաժեշտություն չկա հսկայական գումարներ ծախսել ավելորդ մեգա-ապաստարաններ կառուցելու վրա: Հիմնական բեռը կընկնի կամավորների վրա, որոնք ավելի հարմարավետ են զգում իրենց ընտանի կենդանիներին տեղում խնամելիս, և նման ծրագիրը կարող է իրականացվել աստիճանաբար և քայլ առ քայլ: Այնուամենայնիվ, այս հարցազրույցը չափազանց ծանրաբեռնված չդարձնելու համար արժե մանրամասները քննարկել առանձին: Այս մոտեցումն էժան է, բնական և վերահսկելի։
Պոպուլյացիայի վերահսկողությունը պետք է իրականացվի բացառապես ԲՍՊՎ ծրագրի միջոցով: Մենք առաջարկում ենք ԲՍՊՎ-ի հատվածային կիրառում. երբ քաղաքը ֆրագմենտավորված է բակային ցանցի, և միգրացիան սահմանափակ է, ստերիլիզացիան կարող է իրականացվել ավելի դանդաղ, ինչը դուրս է թողնում կենդանիների 75%-ին միաժամանակ ստերիլիզացնելու անհրաժեշտությունը: Այս վերջին մոտեցումը փրկօղակ է մեր անկազմակերպ կառույցների համար. մեր մոդելը նաև թույլ է տալիս հաղթահարել այս հիմնարար խնդիրը:
Այսինքն, օրենքի Ձեր տարբերակը ենթադրու՞մ է նման մոդելի համար պայմանների ստեղծում
Այո, և որպեսզի դա տեղի ունենա, օրենքը պետք է հստակ սահմանի.
- միայն ԲՍՊՎ տեխնոլոգիայի օգտագործում.
- միայն անհրաժեշտ կարողություններ և այն ճիշտ ներդնելու կարողություն ունեցող կազմակերպություններին պետք է թույլատրվի մասնակցել մրցույթներին.
- թվաքանակի հաշվարկման թափանցիկ մեթոդաբանություն.
- կատարողական չափանիշներ և այլն։
Եթե այս կետերը օրենքով ամրագրված չեն, դրանք կարող են մանիպուլացվել «ինչը արգելված չէ, թույլատրված է» սկզբունքով։
Մեր մոդելի առավելությունները հետևյալն են․
- բյուջեի անհամեմատ փոքր ծախսեր, հսկայական ապաստարանների անհրաժեշտություն չկա,
• որոշակի պատասխանատվություն կարող են ստանձնել կենդանիների խնամակալները,
• կազմակերպչական առումով մոդելը պարզ է, կենդանիները վերադարձվում են իրենց տարածք և չեն տեղաշարժվում,
• վերահսկողությունն ավելի դյուրին է, այն կարող են իրականացնել կամավորները, խնամակալները և տեսահսկման համակարգը, որը ցանկության դեպքում կարող է կենտրոնացվել քաղաքապետարանում, քաղաքապետարանի ենթակայության կենտրոնում,
• քաղաքային էկոհամակարգը չի խեղաթյուրվում,
• սպանդի և «մաքրման» գործողությունները բացակայում են,
• ստերիլիզացիան հնարավոր է իրականացնել աստիճանաբար՝ քաղաքը բաժանելով բակային «տնտեսությունների»։
Մենք նույնիսկ արդեն փորձարկել ենք այս մոդելը 2022 թվականին՝ 10 փորձնական բակերում՝ ԵՎՐԱԶԻԱ հիմնադրամի աջակցությամբ։ Իրականացրել ենք այն ամենը, ինչ նկարագրված է, և այսօր էլ կարելի է գնալ ու տեսնել, թե ինչպես է այն աշխատում իրականում, այն դեպքում, երբ քաղաքապետարանը ոչ միայն չօգնած, այլ անգամ խոչընդոտել է։ Բայց ինչ կլինի, եթե վերջապես համագործակցեն… Մենք նույնիսկ իրավաբանների հետ մշակել ենք կենտրոնի և խնամակալի միջև փոխադարձ պատասխանատվության, իրավունքների ու պարտականությունների պայմանագրի նախագիծ։ Մնում է մեր փորձը տարածել ամբողջ քաղաքի վրա՝ հնարավոր է ոչ միանգամից, այլ՝ տեղերում կամավորների պատրաստակամությանը զուգընթաց։
Դուք տարածել էիք խնդրագիր։ Ստացե՞լ եք պաշտոնական պատասխան։ Պլա՞նավորում եք պատասխանել այդ նամակին
Ստացել ենք հերթական ձևական պատասխանը՝ պահանջով նշել այն հոդվածը, որտեղ, իբր, օրենքով օրինականացնում են սպանդը, ուղարկել նրանց խախտումների ապացույցները, և «թույլտվություն» առաջարկությունները ուղարկել գրավոր… Եվ սա այն բանից հետո, երբ միայն մեր կազմակերպությունն արդեն 5–6 գրավոր առաջարկ էր ուղարկել Ազգային ժողով՝ դեռևս սեպտեմբեր–հոկտեմբերին։ Արդարև չգիտեմ՝ ծիծաղե՞մ, թե լաց լինեմ։ Այնուամենայնիվ, նրանք փորձում են մեզ ներքաշել իրենց խաղի մեջ՝, որի անունն է «հասարակության հետ համագործակցության» և դրա հաշվին լեգիտիմություն հաղորդել իրենց տարբերակին, որը չի ներառում մեր որևէ առաջարկ։
Այսինքն՝ դուք չե՞ք նախատեսում նրանց պատասխանել
Քանի որ այդ տեքստը տարածվել և ուղարկվել էր տարբեր հասցեներից, որևէ մեկը, ում դա հետաքրքրել է, ըստ մեզ հասած տեղեկությունների, պատասխանել է։ Բայց մեզ այդ ձևական գրագրության փոխանակումները առանձնապես հետաքրքիր չէ, քանի որ իրական համագործակցության պատրաստակամություն չենք զգում։ Մեզ հայտնի տվյալներով առնվազն 5–6 նամակ է ուղարկվել ԱԺ միայն մեր կողմից, նաև «Դինգո»-ից, «Վելես»-ից (Մարինա Պողոսյանից), ևս մեկ Գյումրիում գտնվող կառույցից, և հնարավոր է՝ նույնքան էլ մեզ անհայտ։ Որևէ արձագանք կա՞։ Ուրեմն ինչ իմաստ ունի շարունակել ժամանակ ծախսել և դրանով նրանց տալ լեգիտիմություն։
Մինչև խաղին միանալը՝ ըստ իրենց կանոնների, պետք է հասկանալ՝ ինչն է այս նախագծի ի հայտ գալու հիմնական պատճառը։ Դա կբացահայտի, թե ինչ միջոցներով կարելի է դիմակայել դրան։ Այս նախագիծը պատվեր է։ Եվ պատվիրվել է ըստ մոդելի, որն անհամատեղելի է մեր արժեքային համակարգի հետ, տեխնիկապես կատապալվի՝ ոչ կոմպետենտության ու բնության օրենքների անտեսման պատճառով, կծածկի ԲՍՊՎ ծրագրի տապալման կոռուպցիոն պատմությունները, և այս ամենը տասնյակ հազարավոր կյանքերի և բարոյական ցնցումների հաշվին։
Այսպիսով, մենք նման խաղերի չենք տրվում, շարունակում ենք պահանջել լիարժեք աշխատանքային ձևաչափով քննարկումներ և պատասխաններ արդեն ուղարկված առաջարկներին՝ նախքան նորերն ուղարկելը։ Ամենին զուգահեռ՝ պատրաստում ենք առաջարկների հաջորդ փաթեթը՝ մեր մոդելին համապատասխան, և զգուշացնում՝ եթե ընդունվի այս տարբերակը, որը լի է կոռուպցիոն ռիսկերով և բացում է ճանապարհ զանգվածային սպանությունների, ապա կենդանիների պաշտպանության համայնքը երբեք չի ճանաչի այն լեգիտիմ։ Գուցե այսօր նրանց դա չի հուզում, բայց վաղ թե ուշ իրավիճակը կպայթի, ինչպես ժամանակին պայթեց «Յունիգրաֆ-իքս» անունով նախագիծը՝ նրանց իսկ թեթև ձեռքով…
Ո՞ր պահանջներն են այս պահին մնում բաց
Բացի արդեն հնչեցրածներից՝ հայտարարության մեջ և նախորդ ուղերձներում, պահանջում ենք հրապարակել այն մոդելը, որին հարմարեցվել են օրենքի դրույթները՝ բոլոր այն մանրամասներով, որոնք թաքցվում են հասարակությունից։
- Նախ սկսենք ամենահիմնականից՝ քաղաքային պոպուլյացիայի թվաքանակը, ինչպես են հաշվարկվել։ Ցանկացած ծրագրի համար պետք է պարզ հաշվարկ՝ իրատեսականության մասին, վաղը նրանց համար բյուջե է հատկացվելու՝ մեր հարկերից, իսկ մենք լուրջ կասկածներ ունենք ինչպես ազնվության, այնպես էլ մասնագիտական կարողությունների վերաբերյալ՝ հենց այս թվից սկսած։ Պատկերացրեք, ինչքան կարելի է լվանալ միայն այս թիվը մեծացնելով կամ հակառակը՝ փոքրացնելով տապալել ծրագիրը…
- Գիտակցու՞մ են արդյոք, որ 75% բարիերի օրենքը գործում է նաև առանց վերադարձի որսի դեպքում։ Եթե ԲՍՊՎ–ն տապալել են այս պատճառով, նույն կերպ կտապալեն նաև նոր ծրագիրը։
- Որքան ժամանակ են կենդանիները պահվելու ապաստարաններում, մինչև որ «հաշվից դուրս գրեն» քնեցման համար՝ «չպահանջված լինելու» պատճառով։ Թող անկեղծորեն ասեն։ Նույնիսկ «մաքրման» կողմնակիցների մեծ մասը չի պատկերացնում այն մասշտաբի վայրագությունը, որը ենթադրում է այս մոդելը։ Լսեք մեզ՝ ոչ ոք չի պատրաստվում կենդանիներին պահել մինչև վերջին շունչը։ Եթե այսօր այդ մասին հանկարծ ինչ-որ մեկը պնդում կատարի՝ սուտ է։ Կենդանիները զանգվածաբար սպանվելու են։
- Ի՞նչ եղանակով են մասայաբար սպանվելու կենդանիները։ Թող չհամարձակվեն հավաստիացնել, թե դա չի լինելու։ Իսկ եթե հակառակն են պնդում՝ թող ներկայացնեն այն միջոցները, որոնք պետությունը պատրաստ է հատկացնել ողջ կյանքի համար։
- Ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունը այս ծրագրերի նկատմամբ։
- Ինչպե՞ս են այս բոլոր կետերն արտացոլված «հաստատված» նախագծում։
- Շարունակությունն ու մանրամասները, այս պայմաններում, պարզապես անիմաստ են։
Եվ՝ որպես միջանցիկ դիտարկում՝ զգուշացում բոլոր նրանց, ովքեր աջակցում են այս նախագծին։ Կա առավելագույն արդարության, հավասարակշռության, փոխհատուցման օրենք՝ անվանեք ինչպես ուզում եք՝ «բումերանգ»։ Մի ժողովուրդ, որը անընդհատ հիշեցնում է աշխարհին ցեղասպանության անթույլատրելիության մասին, իրեն թույլ է տալիս նման բան անել իր անբարբառ եղբայրների հանդեպ՝ անպայման կստանա պատասխան։ Եվ դուք՝ կամ ձեր հետույթը ծածկեք, կամ հանեք ձեր «առաջին քրիստոնյայի» խաչը։
Իսկ ինչ արձագանքել ԱԺ-ի պահանջին՝ նշել հոդվածը, որտեղ թույլատրվում է զանգվածային սպանությունը
Անիմաստ է փնտրել կոնկրետ դրույթ։ Բավարար է՝ չարգելելը, որպեսզի որևէ պաշտոնյա, կազմակերպություն կամ ՏԻՄ կարողանա իրականացնել ցանկացած ծրագիր՝ օրենք չխախտելով։ «Ինչ արգելված չէ, թույլատրելի է»։ Համայնքը, վերահսկողության բացակայության պայմաններում, նույնիսկ չի իմանա, թե ինչ է կատարվում, կամ, առնվազն, ժամանակին չի իմանա։ Ուստի կա միակ ճանապարհ՝ կոշտ արգելք, առավելագույն մանրամասնությամբ, առանց որևէ երկիմաստության ու սողանցքների։
Բայց նրանք պնդում են, որ դա այլ երկրների փորձն է, օրինակ՝ ԱՄՆ-ի։
Օտար երկրների համակարգերից վերցվում են միայն այն հատվածները, որոնք իրենց ձեռնտու են, և հմտորեն անտեսվում է, որ այդ երկրներում գոյություն ունի աջակցման ամբողջական համակարգ՝ հանրության, մասնավոր հատվածի, կազմակերպությունների, կամավորական համայնքների միջոցով, ինչը 90% դեպքերում թույլ չի տալիս կենդանիներին հասցնել «անպահանջվածության» վիճակի։ Մեզ մոտ օրենքում այդ ամենը ոչ միայն չկա, այլ նույնիսկ վերահսկողությունն է անհասկանալի։ Այսպիսով՝ օտար փորձին հղումը պարզապես հերթական առասպել է։
Պատկերե՞մ, թե ինչ է տեղի ունենալու մեզ մոտ՝ այս նախագծով
- Պոպուլյացիայի հաշվարկ անգամ չի իրականացվելու, պարզապես կհնչեցվի չափազանցեցված թիվ, որի վրա կարող են լվանալ ցանկացած գումար։
• Առաջին հերթին փողոցներից կհավաքեն այն կենդանիներին, որոնք իրական խնամակալներ ունեն, նախ, որովհետև նրանց վերաբերյալ ավելի հաճախ են բողոքում, երկրորդ՝ որովհետև նրանց բռնելը ավելի հեշտ է՝ մարդկանց ավելի շատ վստահելու պատճառով։
• Սա կդառնա զանգվածային տրավմա բոլոր կենդանինասերների համար, առավել ևս՝ նրանց, ովքեր փրկել, բուժել, խնամել են կոնկրետ շներին։
• Նրանք կտեղափոխվեն ապաստարաններ, ինչը՝ ազատ կյանքին սովոր կենդանիների համար, գրեթե նույնն է, ինչ մահը։
• Նրանք կպահվեն անմարդկային պայմաններում՝ հաճախ կիսասոված, առանց ջրի, սառը ու կեղտոտ վանդակներում։ Մենք արդեն բազմիցս անցել ենք այս փորձով։
• Թող հեքիաթներ չպատմեն կամավորների մուտքի, զբոսանքի ու խաղերի մասին։ Ոչինչ չի խանգարում դա անել հիմա, բայց մենք տեսնում ենք հակառակը։
• Մի քանի շաբաթից կամ ամսից «չպահանջվածները» կսպանվեն։
• Իրական վերահսկողության բացակայության պայմաններում դա տեղի կունենա շատ ավելի շուտ։
• Մնացած բյուջետային գումարները յուրացվելու են ամեն հնարավոր եղանակով։
• Քաղաքում շների թիվը շատ չի նվազի՝ պոպուլյացիայի վերականգնման օրենքների պատճառով, որոնք նրանք չեն հասկանում ու չեն ընդունում, և հենց դա էր ԲՍՊՎ-ի տապալման պատճառը։
• Կպատճառաբանեն, որ նոր շները դուրս են շպրտվել փողոց, և կխստացնեն գրանցումն ու որսի մեթոդները։
• Առաջին հերթին կվերացվեն ընտելացած շները, խնամակալերի կենդանիները, իսկ ավելի վայրի խմբերը միշտ կլրացնեն պոպուլյացիան՝ օգնելով ծրագրին ձգվել հարյուրամյակ, անընդհատ «ուտելով» բյուջեն, ինչպես եղել է տասնյակ տարիներ շարունակ։
Կարծում եմ՝ այսքանն էլ բավարար է նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ։ Իսկ նրանց համար ովքեր չեն ուզում… իմաստ չունի շարունակել։





























