Ավելի քան 300 լրացուցիչ ոստիկաններ կհսկեն Սիդնեյի արևելյան արվարձանների փողոցները՝ Բոնդայ լողափում տեղի ունեցած հարձակումից հետո քաղաքի հրեական համայնքը պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Նոր Հարավային Ուելսի ահաբեկչության դեմ պայքարի նախարար Յասմին Քեթլին։

«Մեր շրջանում արդեն երկու տարի է ինչ հակասեմականության դրսևորումներ են նկատվում փողոցներում և այս գործողությունը [ուժեղացված պարեկությունը] իրականացվում է ոստիկանության կողմից՝ հրեական համայնքին աջակցելու նպատակով», - նշել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նահանգի վարչապետ Քրիս Մինսը հաստատել է, որ ուժեղացված պարեկությունը կդառնա «ահաբեկչության վերաբերյալ կառավարության, հասարակության և նահանգային ոստիկանության վճռական պատասխանը»։ «Այս գործողությունը, [որը ստացել է] «Ապաստան» անվանումը, լայնածավալ է լինելու և նույնիսկ կարող է որոշ անհարմարություններ պատճառել, բայց մենք պետք է հստակ հասկացնենք այս նահանգի բնակիչներին և տուժած համայնքին, որ ոստիկանությունը նրանց պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու համար է ստեղծվել։ Նրանք [հրեաները] լիովին իրավունք ունեն վայելելու տոները՝ առանց բռնության հետ կապված անհանգստության և տխրության զգացումի», - ասել է նա։