Այսօր առավոտյան լուրջ վթար է տեղի ունեցել Սպահան-Նաթանզ մայրուղում. ուղևորատար ավտոբուս է շրջվել, հաղորդում է «Ազատ Իրան» Telegram ալիքը։

Ըստ տեղեկությունների՝ 13 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել։ Տուժածներին դեպքի վայրում առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել։