Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի աղբատարը Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե պատնեշին, ապա վերգետնյա կամրջի բետոնե սյանն ու կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրման հիմնարկի պետը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: