Թուրքիայի Մերսին նահանգի Անամուռի շրջանի դպրոցներից մեկի բակում 12-ամյա աշակերտը հրազենից կրակել է դպրոցի տնօրենի վրա։

Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ 12–ամյա Մ.Կ.–ն դեռեւս անհայտ պատճառներով մոտը գտնված հրազենով կրակել է դպրոցի տնօրեն Էնդեր Քարայի ուղղությամբ։ Ծանր վիրավորում ստացած տնօրենին տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել։