Առնվազն հինգ մարդ է զոհվել երկուշաբթի օրը Մեքսիկայի ռազմածովային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով, որը տեղի է ունեցել թանձր մառախուղի պայմաններում՝ ԱՄՆ Տեխաս նահանգի Գալվեստոն քաղաքի մոտակայքում։ Ինքնաթիռը այրվածքներ ստացած երեխայի է տեղափոխեկ, հայտնում է BBC News-ը։

Ըստ թռիչքների հետևման Flight Radar կայքի՝ ինքնաթիռը վերջին անգամ տեսել են տեղական ժամանակով ժամը 15:01-ին (Գրինվիչով՝ 21:01) Գալվեսթոն ծովածոցի վրայով՝ Սքոլզի միջազգային օդանավակայանի մոտակայքում: Ինքնաթիռը բժշկական առաքելությամբ է զբաղվել Միչուդի և Մաուի հիմնադրամի անունից, որը խնամք է տրամադրում ծանր այրվածքներ ունեցող մեքսիկացի երեխաներին:

Մեքսիկայի ռազմածովային ուժերի քարտուղարությունը հայտնել է, որ մեկ մարդ անհետ կորել է, իսկ երկուսը փրկվել են։

Մեքսիկայի ռազմածովային ուժերի քարտուղարությունը նաև նշել է, որ որոնողական-փրկարարական գործողությունները իրականացվում են ԱՄՆ ափամերձ պահպանության հետ համակարգված կերպով։