Հունգարիայի Սեկեշֆեգերվար քաղաքում հրշեջներին հայկտնել են «միջադեպի» մասին. զանգահարողը հայտնել է, որ տասը հարկանի շենքի բնակարանում կրակ է տեսել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ հեռուստացույցով շարունակ այրվող բուխարի է ցուցադրվել, հայտնել է տեղական հրշեջ ծառայությունն իր Ֆեյսբուքյան էջում։
«Ահազանգողը չի հիշեցրել, որ ինքն իրական հրդեհի ականատես չէ, և քանի որ խոհանոցում զբաղված է եղել, հնարավորությոհն չի ունեցել ճշտելու։ Չնայած այս անգամ ահազանգը ավելորդ էր, երբեմն ավելի լավ է զգույշ լինել։ Տոների ընթացքում հրշեջներին հաճախակի կանչում են՝ արձագանքելով հրդեհային իրավիճակները»,- նշել է հրշեջ ծառայությունը։





























