Մարքեթինգային ոլորտում գործունեություն ծավալող «Էյ Էյ Դի Փրոջեքթ» ընկերությունը  «Ազգային վարկանիշ» անվամբ մրցանակներ ու  հուշամեդալներ է հանձնել  վաստակավոր բժիշկների, մշակութային գործիչների, գործարարների և հանրային ծառայողների։ 

«Ազգային վարկանիշ» հուշամեդալներով են պարգևատրվել «Նորք-Մարաշ» ԲԿ սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Գագիկ Հեբոյանը, «Հայ Ամերիկյան» առողջության կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Քոչարյանը, «Երևան» բժշկագիտության կենտրոնի  գաստրոէնտերոլոգիական և հեպատոլոգիայի բաժանմունքի  ղեկավար Հասմիկ Ղազինյանը, ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնի արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար Լևոն Խալաթյանը,  Վ․ Ավագյանի անվան ԲԿ լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի ղեկավար Լուսինե Բեկիրսկա - Թամազյանը, Էրեբունի ԲԿ նեյրովիրաբույժ Նաիրի Մարգարյանը։

Համընդհանուր հանրային շահի, բարձր սոցիալական պատասխանատվության և գլխավոր հովանավորության համար պատվոգիր է հանձնվել «Էկոմոթորս» -ի հիմնադիր Արմեն Աբրահամյանին։

Մրցանակներ են ստացել նաև առողջապահության ոլորտի այլ ընկերություններ։ Նորարարությունների շարունակական ներդրման համար հուշամեդալներ ստացան «Արմավիր Դենտ» ստոմատոլոգիական կենտրոնը  և «Սմարթ Մեդ» նորարարական վիրաբուժության և ստոմատոլոգիական կենտրոնը։

Հուշամեդալների և այլ մրցանակների են արժանացել նաև «Էյ Էյ Դի Փրոջեքթ» ընկերության կողմից լույս ընծայած «100 և 5» բիզնես պատմություն գրքում հատկանշական անդրադարձով  առաձնացող գործարարները։ 

«Վաստակավոր փաստաբան անվանակարգում», «Ազգային վարկանիշ» հուշամեդալի  արժանացավ «ՄաթՄան» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Մանյա Մաթևոսյանը․

«Սովթ Պապիրուս» հիգիենիկ պարագաների արտադրական ընկերությունը ճանչվեց ոլորտում առաջատար ապրանքանիշ իսկ GREEN HOUSE ջերմոցների ցանցը՝ որպես բիզնես գաղափարի լավագույն օրինակ։

Ժամանակակից հայ գրականության ոլորտում ստեղծագործական բացառիկ մտքի, ՀՀ սահմաններում և նրանից դուրս հայ գրականությունը հանրահռչակելու, մանկավարժական գործունեության մեջ ունեցած մեծ ավանդի համար «Ազգային վարկանիշ» հուշամեդալ  ստացավ մանկավարժ, գրող, մանկագիր Նարինե Ավագյանը:

Ֆրանսիական հրուշակագործության ոլորտում նրբագեղ համով ու ինքնատիպ դիզայնով առանձնացող «Սպառողի ընտրություն» անվանակարգում մրցանակ է ստացել Manana Sweets ապրանքանիշի հիմնադիր, հրուշակագործ Մարիաննա Գրիգորյանը։

Հանրային ծառայության ոլորտում բազմամա փորձի և երկարամյա գործունեության համար մրցանակներ են ստացել Ամասիա և Ծաղկահովիտ խորոշացված համայքների ղեկավարները։ «Բեսթսելլեր գրքերի հեղինակ» ճանաչվեց հոգեբան, կինոսցենարիստ, քոուչ Արփի Վանյանը իսկ  տարվա մոտիվացիոն խոսնակ՝ հոգեբան Մերի Խաչատրյանը։

Հատուկ մրցանակներ են հանձնվել նաև հանդիսությունների ոլորտում առաջատար կազմակերպություններին։ 

DSC_8470.JPG (200 KB)

DSC_8562.JPG (166 KB)

DSC_8575.JPG (154 KB)

DSC_8614.JPG (163 KB)

DSC_9028.JPG (182 KB)

DSC_9259.JPG (230 KB)