Եկեք որևէ նեգատիվ երևույթ նկարագրելիս «ավանդական» բառը չօգտագործենք. էդ որ շատերն ասում են՝ այն ժամանակներում բոլորը մի սենյակում են ապրել. ժողովուրդ ջան, դա աղքատությունից է եղել, որ մի ամբողջ գերդաստան 10 հոգով մի սենյակում են ապրել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ասենք, օրինակ, 90-ականների սկզբին, երբ հոսանքի խնդիր կար, համարյա բոլոր ընտանիքները հավաքվում էին մի սենյակում։ Ինչի՞, որովհետև մի սենյակը տաքացնելը գոնե հնարավոր էր, ամբողջ տուն տաքացնելը հնարավոր չէր։ Եկեք ավանդականի մեջ նեգատիվ կոնտեքստ չդնենք»,–ասաց նա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ հիմա ավագ սերնդի ներկայացուցիչների ինքնազբաղվածությունը խթանելու մոդել են քննարկում և հանդես կգան այդ ծրագրով. «Մեր բոլոր տարիքի քաղաքացիները կարող են ակտիվ կյանքով ապրել և իրենք իրենց կարիքները հոգալ»,–ասաց նա։





























