Ֆրանսիան վերջին րոպեին հետաձգել է պլաստիկ պարունակող միանգամյա օգտագործման բաժակների արգելքը, որը նախատեսված էր ուժի մեջ մտնել հունվարի 1-ից, հաղորդում է BFMTV-ն։

Դեկտեմբերի 30-ին «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակվել է որոշում, որով պլաստիկ պարունակող միանգամյա օգտագործման բաժակների արգելքը 2026 թվականի հունվարի 1-ից հետաձգվում է մինչև 2030 թվականը։ Գործնականում, անցումային շրջանում բաժակների առկա պաշարները թույլատրվելու են օգտագործել ևս 12 ամիս։ Սա ավելի երկար է, քան սկզբնապես նախատեսված վեցամսյա անցումային շրջանը։

Որոշումը նաև սահմանում է, որ 2028 թվականին, նախքան արգելքի ուժի մեջ մտնելը, պետք է պատրաստվի ուսումնասիրության զեկույց՝ այս ապրանքներն ավելի էկոլոգիապես մաքուր այլընտրանքներով փոխարինելու առաջընթացի վերաբերյալ։

Սկսած 2024 թվականից, Ֆրանսիայում օգտագործվող բաժակներում պլաստիկի թույլատրելի առավելագույն պարունակությունը կկազմի 8%՝ նախկին 15%-ի համեմատ։