Nissan Motor-ը հրապարակել է նոր սերնդի մատչելի Sunny սեդանի լուսանկարները: Շուկայից կախված՝ մոդելը հայտնի է նաև որպես Almera կամ Versa:
Drom.ru-ի տվյալներով՝ Sunny-ի վերջին տարբերակը կառուցված է 2019 թվականից ի վեր արտադրվող նախորդ մոդելի շասսիի վրա: Նախորդից պահպանվել են գրեթե բոլոր դրոշմված պողպատե վահանակները՝ շրջանակը, թևերը, դռները և կապոտը: Միայն լուսարձակները, բամպերները, բեռնախցիկի կափարիչը և փոքր մասերն են փոխարինվել նոր տարրերով: Սրանք հիմնական բաղադրիչներն են, որոնք հիմք են հանդիսանում Nissan Sunny-ի թարմացված ոճի համար:
Լուսարձակները բաղկացած են երկու զույգ միավորներից: Վերին միավորները, որոնք պարունակում են ցերեկային լույսերը, առջևի թևերի մեկ երրորդով ձգվում են դեպի կողային պատերը: Հիմնական լուսարձակները՝ մոտ և երկար լույսերով, աննկատելիորեն ինտեգրված են նոր ճաղավանդակի ուրվագծերին, ինչը բացարձակապես բնորոշ չէ Nissan մեքենաներին:
Հյուսիսային և Հարավային Ամերիկայում Nissan Sunny-ն կշարունակի առաջարկվել Versa անվամբ՝ 1.6 լիտր ծավալով մթնոլորտային շարժիչով, որը զարգացնում է 122 ձիաուժ: Հարավարևելյան Ասիայում մոդելը կկոչվի Nissan Almera, որտեղ այն կառաջարկվի 1.0 լիտր ծավալով տուրբո շարժիչով, որը զարգացնում է 100 ձիաուժ:





























