Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է Մոսկվայից երկու չվերթների ուշացումների մասին։

Բացի այդ, օդանավակայանի առցանց թռիչքների տեղեկատախտակի համաձայն՝ Եկատերինբուրգից եկող թռիչքը նույնպես ուշանում է։

Ավելի վաղ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում կոլապս է գրանցվել։

Օդանավակայանը փակ է ժամանող չվերթների համար՝ վատ եղանակային պայմանների պատճառով։

Շերեմետևոյում տրանսպորտային կոլապս է, նյարդայնացած ուղևորների համբերության բաժակը լցվել է․ Shot