Renault-ն ներկայացրել է նոր արտադրանք, որը չի առաջարկվելու Եվրոպայում՝ արտաքնապես վառ և էլեկտրոնիկայով աննախադեպ հարուստ Filante միջին չափի քրոսովերը:
Filante-ն Renault-ի և չինական Geely ավտոկոնցեռնի համագործակցության հերթական արտադրաննքն է: Այն նախագծված է Geely CMA հարթակի վրա, որի հիմքով ստեղծվել են Volvo, Geely, Link&Co, Polestar և Renault ապրանքանիշերի բազմաթիվ ավտոմեքենաներ, այդ թվում՝ հանրահայտ Geely Monjaro-ն: Ինչպես հայտնում է Drom.ru-ն, Filante-ի արտադրությունը իրականացվել է Բուսանում գտնվող Renault-ի կորեական գործարանում (նախկին Samsung Motors ձեռնարկություն), որտեղից ավտոմեքենան կարտահանվի Հարավային Ամերիկայի և Մերձավոր Արևելքի երկրներ, բայց ոչ Եվրոպա:
Իր գործունեության տարածաշրջաններում այն կդիրքավորվի որպես Renault-ի արտադրանքի շարքի առաջատար: Այն առանձնանում է անսովոր հարուստ հնարավորություններով, այդ թվում՝ համայնապատկերային տանիքի պատուհանով, երեք հատ 12,3 դյույմանոց լայն էկրաններով, 25․6 դյույմանոց Head-Up էկրանով, որը լրացված է իրականության ֆունկցիոնալությամբ և եռագոտի կլիմայի կարգավորմամբ:
Renault Filante-ն, ունենալով 4915 մմ երկարություն և 2820 մմ անիվային բազա, ինչպես նաև տարողունակ (բեռնախցիկի ծավալը՝ 654 լ) ու գործնական հնգատեղի ունիվերսալ թափք, մի շարք համարձակ ոճային լուծումների շնորհիվ տեսքով՝ գրեթե սպորտային ավտոմեքենա է հիշեցնում։ Արտաքինի առանձնահատկություններից են՝ դեպի հետնամաս բարձրացող «պատուհանների» ձևը, շեմերի վերևում գտնվող ցայտուն դրոշմագիծը, սպոյլերի տակ գտնվող հինգերորդ դռան ցածր և թեք ապակին, առանց հարթեցնող ապակու գլխավոր լուսարձակները և Renault-ի պատկերանշանի ձևն ունեցող տարրերից կազմված ռադիատորի ցանցը։ Filante-ի կերպարը դինամիկ է և «կպած» ճանապարհին։
Renault Filante-ն համալրվելու է Geely-ի արտադրության ինտեգրված հիբրիդային համակարգով, որը բաղկացած է 1,5 լիտրանոց երեք մխոցանի բենզինային տուրբոշարժիչից, երկու էլեկտրամոտորից և երեք մոլորակային փոխանցումներով ավտոմատ փոխանցման տուփից։ Համակարգի զարգացրած առավելագույն ընդհանուր հզորությունը 250 ձիաուժ է, իսկ առավելագույն ոլորող մոմենտը՝ 565 Նմ։ Renault Filante-ն վաճառքի դուրս կգա մարտին։





























