Շաբաթ օրը վաղ առավոտյան զինված անձինք յոթ մարդու են սպանել հարավաֆրիկյան Քեյփթաուն քաղաքի արվարձանում։ Ենթադրվում է, որ միջադեպը կապված է շորթման հետ, հայտնում է AFP-ն։

Այս հարձակումը դարձավ վերջինը զանգվածային գնդակահարությունների շարքում, որոնք ցնցել են հանցագործություններից տառապող 63 միլիոն բնակչություն ունեցող երկիրը։

«Ոստիկանությունը հետաքննում է Մարիկանայում տեղի ունեցած հրաձգության միջադեպը, որը յոթ մարդու կյանք է խլել՝ մեկ կնոջ և վեց տղամարդու, որոնք 30-ից 50 տարեկան են եղել»,— ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է, որ հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել կեսգիշերից կարճ ժամանակ անց և ենթադրաբար, կապված է տարածքում տեղի ունեցած շորթման հետ՝ երեք մարդ է վիրավորվել։

«Կասկածյալները փախուստի են դիմել դեպքի վայրից և ոչ մի ձերբակալություն չի իրականացվել»,- հայտարարել են ոստիկանությունում՝ հավելելով, որ հայտարարվել է հետախուզում, իսկ հետաքննությունը շարունակվում է։

Ոստիկանության տվյալներով՝ անցյալ տարվա հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում օրական միջինը մոտ 63 մարդ է զոհվել։ Դեկտեմբերին տեղի ունեցած երկու առանձին զանգվածային գնդակահարությունների հետևանքով՝ զինյալները ներխուժել էին հանրակացարան և բար, ինչից հետո երկու տասնյակ մարդ է զոհվել, այդ թվում՝ մի քանի երեխա։ Շաբաթ օրվա հարձակում է տեղի ունեցել Քեյփ Ֆլեթս քաղաքային շրջանում, որը հայտնի է իր հանցավոր խմբավորումներով և որտեղ 2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ավելի քան 2000 սպանություն է գրանցվել։