Սպորտային կրթության մագիստրատուրայի երրորդ կուրսի չինացի ուսանող Լին իր հեծանվավարության դասերը վերածել է հաջողակ բիզնեսի՝ երկու տարվա ընթացքում վաստակելով մոտ 39 հազար դոլար, գրում է NDTV-ն։

Գաղափարը ծնվել է, երբ Լին և ընկերը նկատել են, որ շատ մեծահասակներ և երեխաներ հեծանիվ քշել չգիտեն։ Սկզբում նրանք ծրագրել էին դասերը միասին անցկացնել, բայց ընկերը հետագայում լրիվ դրույքով աշխատանքի է անցել, և Լին բիզնեսը շարունակել է ինքնուրույն։ Նա դասեր է տալիս ազատ ժամանակ և ուսուցողական տեսանյութեր հրապարակում սոցիալական ցանցերում՝ շատ արագ գտնելով հաճախորդներին։

Դասընթացն արժե 114 դոլար և սովորաբար բաղկացած է մեծահասակների համար նախատեսված 1.5-2 ժամ տևողությամբ երկու դասընթացից. երեխաները պահանջում են ավելի երկար դասընթացներ։ Լին իր դասերի համար ընտրում է ընդարձակ տարածքներ՝ ուսանողների բնակության վայրին մոտ։

Երկու տարվա ընթացքում ուսանողը դասավանդել է 4-ից 68 տարեկան մոտ 700 մարդու։ Հիմնական լսարանը 20-30 տարեկան երիտասարդներն են, որոնց մոտ 70%-ը կանայք են։ Շատերը գալիս են առօրյա ուղևորությունների համար վարել սովորելու, իսկ մյուսները՝ կորպորատիվ միջոցառումների կամ մանկության երազանքն իրականացնելու համար։