Շանհայում Ա Վան մականունով շունը մի քանի շաբաթ անցկացրել է իր մահացած տիրոջ բնակարանի դռան մոտ՝ հրաժարվելով սննդից կամ ջրից։ Շան մասին հաղորդել է South China Morning Post-ը։

Շունը գրեթե տասը տարի ապրել է Գաո անունով միայնակ տղամարդու հետ, որը մահացել է 2025 թվականի դեկտեմբերի 11-ին՝ հանկարծակի հիվանդությունից հետո։ Տիրոջ մահից հետո շունը ամեն օր նստել է իր բնակարանի դիմացի ընդհանուր միջանցքում՝ կարծես սպասելով նրա վերադարձին։

Շենքի բնակիչները փորձել են օգնել շանը. նրանք սնունդ և ջուր են բերել, ինչպես նաև հագուստ են փռել՝ ցուրտ օրերին նրան տաքացնելու համար։ Սակայն Ա Վանը հրաժարվել է ուտելուց և խուսափել մարդկանցից՝ փախչելով, երբ նրանք փորձլ են մոտենալ։

Հունվարի 6-ին շունը հանկարծակի անհետացել է՝ տագնապ առաջացնելով հարևանների շրջանում։ Այդ գիշեր անձրև էր գալիս և ցուրտ։ Մտավախություն առաջացավ, որ կենդանին կարող է չապրի։

Սոցիալական ցանցերում տեղեկության տարածումից հետո որոնումներնակտիվացել են, և երկու օր անց բնակիչներից մեկը գտել է Ա Վանին բնակարանային համալիրի մարգագետնում։ Շունը նկատելիորեն թույլ էր և դեպրեսիայի մեջ էր։

Անասնաբուժական զննումը ցույց է տվել, որ կենդանին ծանր հոգեբանական տրավմա էր ապրում տիրոջ կորստի պատճառով։ Տեղացիներից մեկը՝ Հուանգը, հայտարարել է, որ պատրաստ է շանը պահել, նշելով, որ ճանաչում է կենդանուն և ցանկանում է նրան նոր կացարան տալ։