Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում երեքշաբթի օրը տասնյակ լողափեր են փակվել, ինչը տեղի է ունեցել երկու օրվա ընթացքում շնաձկների 4 հարձակումից հետո։ Հարձակումների հետևանքով երկու մարդ ծանր վիճակում է, հաղորդում է NBC News-ը։
Սիդնեյից մոտ 402 կմ դեպի հյուսիս գտնվող Պորտ Մակուորիում լողափերը փակվել են այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը Փոյնթ Փլոմերում շնաձկան հարձակման հետևանքով 39-ամյա սերֆեր է վնասվածքներ ստացել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Եթե մտադիր եք լողալ, պարզապես գնացեք տեղի լողավազան, քանի որ հիմա մենք լողափերն անվտանգ չենք համարում»,- ասել է Surf Life Saving New South Wales կազմակերպության գործադիր տնօրեն Սթիվ Փիրսը։





























