Հայաստանի Հանրապետություն 187 տնտեսվարող սուբյեկտ հեղուկ գազ է ներմուծում և չի կարող այդտեղ լինել ոչ հակամրցակցային համաձայնություն, ոչ գերիշխող դիրքի չարաշահում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 22–ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ տնտեսական մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գրևորգյանը։
«Այդ 187 հոգուց որևէ մեկի մասնաբաժինը 10% -ը չի գերազանցում։ Թանկացումը ստեղծված առաջարկ-պահանջարկ հարաբերակցության արդյունք էր, լցնողների քանակը շատ է, առաջարկը քիչ է։ Հեսա մի քիչ հետո կգա, կիջնի գինը, որևէ սարսափելի բան չկա։ Ինչպես հայտարարեց Հայաստանի վարչապետը նախորդ կառույցի նիստում, տրանսպորտային հանգույցների խնդիրների լուծման պարագայում այլևս մենակ ցամաքային տրանսպորտից կախված չենք լինի»,–ասաց նա։
Հարցին՝ որքան հեղուկ գազ է ներմուծվել նախորդ տարվա հունվարին և որքան այս տարվա հունվարին, նա պատասխանեց. «Ես երբեք չեմ ասել, այս տարի քանակը քիչ է, հիմա կոնկրետ թվերը չեմ հիշում, հունվարը հունվարի համեմատ քանակի խնդիր չունենք, բայց անցյալ տարի հունվարին էլ գրեթե նույնն էր, կարող է մի փոքր ավել լինի։ Անցյալ տարի հունվարին էլ էր թանկ, հունիսին էլ է թանկ լինում։
Այսինքն կան ամիսներ, երբ հեղուկ գազը թանկ է լինում։ Կա սեզոնի հարց, որը կապված է բնակլիմայական պայմանների հետ։ Այսինքն, բերում են ապրանքը քչանում է, թանկ են վաճառում։ Ես չեմ էլ ասում՝ իրենք թանկ չեն վաճառում, բայց դա բիզնես կառուցվածքն է»։՛





























