Չեխական Czechoslovak Group պաշտպանական ընկերության միջազգային բորսա դուրս գալուց հետո, CSG-ի սեփականատեր և գլխավոր տնօրեն Միխալ Ստրնադի զուտ կարողությունը հասել է 37 միլիարդ դոլարի։ Դա նրան պաշտպանական ոլորտում աշխարհի ամենահարուստ ձեռնարկատերն է դարձրել։
Ստրնադն ընդամենը 33 տարեկան է։ Նա ընկերությունը ժառանգել է հորից. դրա գլխավոր տնօրենն է դարձել է 21 տարեկանում, իսկ հինգ տարի անց՝ սեփականատեր։ 2025 թվականի մայիսին Ստրնադը ճանաչվել է Արևելյան Եվրոպայի (բացառությամբ Ռուսաստանի) ամենահարուստ մարդը՝ 17,1 միլիարդ դոլար զուտ կարողությամբ։
Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ նա աշխարհում 40 տարեկանից փոքր երրորդ ամենահարուստ մարդն է՝ զիջելով միայն Walmart ընտանիքի Լուկաս Ուոլթոնին (49 միլիարդ դոլար) և Red Bull-ի հիմնադրի որդուն (38,4 միլիարդ դոլար)։
Այսօր Ամստերդամում առաջին անգամ սակարկության է դրվել Czechoslovak Group (CSG) ընկերության բաժնետոմսերը։ Այսօր առավոտյան ընկերության բաժնետոմսերը վաճառվում էին 31,50 եվրոյով, ինչը ընկերության արժեքը գնահատում է ավելի քան 31 միլիարդ եվրո։ Առևտրային նստաշրջանի ընթացքում բաժնետոմսերի գինը բարձրացել է, հանսնելով 32%-ի։
«Коммерсант»-ի տվյալներով՝ CSG-ն ԵՄ-ի խոշորագույն զենք արտադրողներից մեկն է և Ուկրաինայի մատակարար։ Ընկերությունն արտադրում է ռազմամթերք, զրահապատ մեքենաներ, ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև Tatra ռազմական և քաղաքացիական բեռնատարներ։ Ընկերությունում մոտ 14 հազար մարդ է աշխատում։





























