Ճապոնական ավտոարտադրող Toyota Motor-ը 2025թ․ ամբողջ աշխարհում վաճառել է ռեկորդային թվով մեքենաներ, վկայում է ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունը։

Տվյալների համաձայն՝ Daihatsu-ի եւ Hino Motors-ի կազմի մեջ մտնող խումբը 2025թ․ ամբողջ աշխարհում վաճառել է 11.32 միլիոն մեքենա։ Վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 4.6 տոկոսով։ Toyota Motor-ը դարձել է համաշխարհային առաջատարը մեքենաների վաճառքի ծավալով վեցերորդ տարին անընդմեջ՝ կրկին գերազանցելով գերմանական Volkswagen-ին, որը անցյալ տարի վաճառել էր 8.98 միլիոն մեքենա։