Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտնել է Model S եւ Model X էլեկտրական մեքենաների արտադրությունը դադարեցնելու մասին: Մասկը հայտնել է այս մոդելների արտադրության ավարտի մասին ներդրողների հետ 2026թ․ երկրորդ եռամսյակում կայացած հեռազրույցի ժամանակ:
Մասկի խոսքով՝ Ֆրիմոնտի (Կալիֆոռնիայի նահանգ) գործարանը, որտեղ արտադրվել են այդ էլեկտրական մեքենաները, կվերազինվի Optimus մարդանման ռոբոտներ արտադրելու համար:
Tesla-ն հայտնել է երկու էլեկտրական մեքենաների մոդելների արտադրության ավարտի մասին՝ 2025թ․ վերջին գրանցված շահույթի եւ վաճառքի ծավալների զգալի անկման ֆոնին: CNN-ը նշել է, որ Մասկի քաղաքական ակտիվությունը եւ նրա համագործակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ազդել են Tesla-ի հեղինակության վրա որոշ ամերիկացի եւ եվրոպացի սպառողների շրջանում:
Ընդ որում, CNN-ը գրել է, որ Model S-ից եւ Model X-ից հրաժարումը, հավանաբար, էական ազդեցություն չի ունենա Tesla-ի ընդհանուր վաճառքի վրա, քանի որ այդ մեքենաներին բաժին է ընկնում վաճառքի մոտ 3 տոկոսը:





























