Փետրվարի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

  • քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50%
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող

լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%,

  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից

ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։

Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը։