Toyota Motor-ը հրապարակել է 2025 թվականի օրացուցային տրավա իր ավտոմեքենաների վաճառքի արդյունքները։

Անցյալ տարի ընկերությունն ամբողջ աշխարհում վաճառել է 11 միլիոն 322 հազար 575 նոր ավտոմեքենա։ Այդ թիվը արտացոլում է ամբողջ կոնցեռնի տվյալները, ինչը նշանակում է, որ վիճակագրությունը ներառում է բոլոր դուստր ձեռնարկությունների, դրանց թվում՝ Daihatsu Motor-ի և Hino Motors-ի ավտոմեքենաների վաճառքը, գրում է Drom.ru-ն։ Այդ թիվը ներառում է բոլոր տեսակի փոխադրամիջոցների՝ մարդատար ավտոմեքենաների, բեռնատարների և ավտոբուսների վաճառքը։

Մասնավորապես, Toyota-ի և Lexus-ի վաճառքը կազմել է 10 միլիոն 536 հազար 807 միավոր (նույնպես պատմական ռեկորդ, 3,7%-ով ավելի, քան 2024 թվականին)։ Այդ ընդհանուր թվից 1 միլիոն 501 հազար 263 ավտոմեքենա վաճառվել է Ճապոնիայի ներքին շուկայում։

Ընկերության վաճառքի աճը հիմնականում ապահովել են Ճապոնիան և Հյուսիսային Ամերիկան։