Volvo Cars-ը քննարկում է իր արտադրանքի գամման ընդլայնելու հնարավորությունը նոր լիարժեք չափի քրոսովերով, որն ավելի մեծ կլինի, քան Volvo XC90-ը եւ EX90-ը, հաղորդել է Automotive News-ը՝ հղում կատարելով գործադիր տնօրեն Հոքան Սամուելսենին։
Մեքենայի ընդհանուր երկարությունը կարող է կազմել մոտ 5.5 մետր։ Նշվել է, որ ԱՄՆ-ում Volvo-ի արտադրական շարքի ներկայիս ֆլագմանը՝ EX90 քրոսովերը, հիասթափեցրել է սպառողներին, տեղեկացրել է Drom.ru-ն։
Edmunds.com սպառողական վարկանիշային հայտնի կայքը վերջերս գրել էր, որ Volvo EX90-ը ԱՄՆ-ում ամենահաճախ վաճառվող լիարժեք չափի SUV-ն է։ Հարկ է նշել, որ ամենահին Volvo EX90-ը դեռ երեք տարեկան էլ չկա։





























