Չինական Zeekr ավտոարտադրողը բարձր լարման մարտկոցների բաղադրիչների արտադրական թերությունների պատճառով շուկայից հետ է կանչել 001WE մոդելի 38 հազար միավոր: Որոշման մասին ասված է ՉԺՀ-ի շուկայի կարգավորման պետական վարչության հայտարարության մեջ։
Ընկերությունում ենթադրում են, որ անսարքությունների առկայություն էլեկտրական ավտոմեքենաներում, որոնք արտադրվել են 2021 թվականի հուլիսի 8-ից մինչև 2024 թվականի մարտի 18-ը: Նրանք կարող են մարտկոցի աշխատանքի նվազում նկատել:
Zeekr-ը մտադիր է ստուգումներ կամ հեռահար ախտորոշում իրականացնել հետկանչման ցանկում ներառված ավտոմեքենաների համար:
Պրեմիում էլեկտրական և հիբրիդային Zeekr ապրանքանիշը հիմնադրվել է 2021 թվականին: Ընկերությունը Geely Holding Group-ի մի մասն է:





























