Toyota Highlander քրոսովերի վերջին սերունդը դարձել է... մաքուր էլեկտրական ավտոմեքենա։ Հինգերորդ սերնդի մոդելի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում փետրվարի 11-ի գիշերը։
Toyota-յում կարծում են, որ Հյուսիսային Ամերիկայի շուկայում ընտանեկան սպառողներն ավելի ու ավելի շատ կընտրեն առանց ներքին այրման շարժիչի ավտոմեքենաներ. դա է Highlander-ի արմատական փոփոխության պատճառը, գրում է Drom.ru-ն։
Նոր մոդելի ընդհանուր երկարությունը, լայնությունը և բարձրությունը համապատասխանաբար 5050, 1989 և 1709 մմ են։ Առաջին չափսերի առումով նոր Highlander-ը նախորդ մոդելից գրեթե 10 սմ-ով ավելի մեծ է, միաժամանակ 6,6 սմ-ով ավելի կարճ է, քան երկարացված Grand Highlander-ը։
Նոր մոդելի անիվաբազան 3050 մմ է՝ 104 մմ-ով ավելի երկար, քան նախորդ Highlander-ի Grand տարբերակը։ Մեծ անվաբազան, ի թիվս այլ բաների, պարզեցրել է հատակի տակ գտնվող քարշիչ մարտկոցների դասավորությունը։
Նոր մոդելի արտաքին տեսքն աչքի է ընկնում մաքուր, լակոնիկ ձևակազմությամբ և գծագրորեն ընդգծված տանիքով: Ի դեպ, Toyota-յում սկզբում ծրագրել էին նոր Highlander-ը հագեցնել ծալովի արտաքին դռան բռնակներով, սակայն վերջին պահին մտափոխվել են և ներդրել ավելի ավանդական մեխանիզմ (մտցրեք մատը և քաշեք բռնակը դեպի ձեզ): Ծալովի բռնակները ենթարկվել են սպառողների խիստ քննադատությանն՝ իրենց չհարմարեցվածության համար (ցուրտ եղանակին սառչում են): Բացի դրանից, 2027 թվականից սկսած դրանք արգելվելու են Չինաստանում: Կասկած չկա, որ այլ երկրներում ևս կսկսեն ճնշում գործադրել ավտոարտադրողների վրա՝ հրաժարվելու նման կառուցվածքից:
Ավոմեքենայի սրահն ունի 12,3 դյույմանոց թվային սարքերի վահանակ և մեդիահամակարգի 14 դյույմանոց հսկայական պլանշետային դիսփլեյ: Հորինվածքը եռաշարք է՝ 2+3+2: Հատակը բացարձակ հարթ է: Բեռնախցիկի ծավալը սովորական վիճակում 450 լիտր է, իսկ երրորդ շարքի նստատեղերը ծալած վիճակում՝ 1292 լիտր:
Բազային փոխդասավորությունն դիմաշարժահաղորդ է՝ 221 ձիաուժ հզորությամբ շարժիչովև 268 Նմ պտտապահով: Այն սնուցվում է 77 կՎտժ լիթիում-իոնային մարտկոցով։ Մեկ լիցքավորմամբ ճանապարհը հաղթահարելու առավելագույն հեռավորությունը 460 կմ է։
Լիաքարշակ տարբերակն ունի երկու էլեկտրական շարժիչ՝ 338 ձիաուժ և 438 Նմ պտտապահ համակցված հզորությամբ։ Այն զուգակցվում է կամ բազային մարտկոցի, կամ 95,8 կՎտժ հզորությամբ միավորի հետ։ Վերջին դեպքում լիաքարշակ տարբերակի անցնելու հեռավորությունը հասնում է 512 կմ-ի։
Էլեկտրական Toyota Highlander-ը կարտադրվի ընկերության Հյուսիսային Կարոլինա նահանգի Կենտուկի քաղաքի գործարանում, քանի որ Միացյալ Նահանգներն այս մոդելի թիրախային շուկան է։ Վաճառքը կսկսվի տարվա երկրորդ կեսին, գները կսկսվեն մոտավորապես 50 հազար դոլարից։
Հիշեցնենք, որ Toyota Highlander XU70-ի նախորդ սերունդը արտադրվում է 2019 թվականից։





























