ԱՄՆ-ն կարծում է, որ իրական սպառազինության վերահսկման մասին պայմանագրի կնքման համար Չինաստանը պետք է լինի դրա կողմ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Նախագահը խորապես համոզված է, որ 21-րդ դարում ցանկացած համաձայնագիր, այդ թվում՝ միջուկային պայմանագիրը, օրինական լինելու համար այն պետք է ներառի երեք երկիր՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը», - լրագրողներին ասել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ չնայած Պեկինի պնդումներին, որ միջուկային զենքի արտադրության հարցում զգալիորեն հետ է մնում ԱՄՆ-ից և Ռուսաստանից, նրանք ունեն «հնարավորություն հասնել դրան, և նրանք արդեն իսկ ճիշտ ուղու վրա են դա անելու համար»։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը կշարունակի պնդել Չինաստանի մասնակցության վրա զենքի վերահսկման մասին պայմանագրին։
«Լավ կլինի ամբողջ աշխարհի համար, եթե մենք կարողանանք նման համաձայնության հասնել», - եզրափակել է Ռուբիոն։
Նախկինում հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները նախատեսում է այս շաբաթ Ժնևում բանակցություններ անցկացնել իր չինացի գործընկերների հետ միջուկային զենքի վերահսկման վերաբերյալ։
ԱՄՆ նախագահը բազմիցս խոսել է Չինաստանին զենքի վերահսկման վերաբերյալ բանակցություններում ներգրավելու անհրաժեշտության մասին։
Փետրվարի սկզբին Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը կրկին հայտարարեց, որ չինական իշխանությունները ներկայումս անհրաժեշտ չեն համարում միջուկային զենքի վերաբերյալ բանակցությունները։
«Չինաստանի միջուկային ներուժը գտնվում է բոլորովին այլ մակարդակի վրա, քան Միացյալ Նահանգների և Ռուսաստանինը։ Չինաստանն այս պահին չի մասնակցի միջուկային զինաթափման վերաբերյալ բանակցություններին», - ասաց նա։





























