Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է «Blic» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին:

Նշվում է, որ նախարարի վիճակը վերջին մի քանի ժամվա ընթացքում կտրուկ վատացել է՝ նրա մոտ նախկինում ախտորոշված երկկողմանի թոքաբորբի պատճառով: «Blic»-ի տեղեկություններով՝ Դաչիչն արդեն միացված է կենսապահովման սարքերին: