Ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը երեւանյան 5 կրթական հաստատությունների կհանձնեն ուսումնական ռոբոտներ` խմբակներում դասավանդելու համար: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԻՏՁՄ-ի հանրային կապերի ծառայյությունից:

Ընտրվել են հետեւյալ կրթական հաստատությունները. «Քվանտ» եւ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, թիվ 131 եւ «Այբ» ավագ դպրոցները:

ԻՏՁՄ-ն 2008թ.-ից կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթները: Առաջնության նպատակն է Հայաստանում վերականգնել եւ զարգացնել ռոբոտաշինությունը, մասնավորապես` մրցույթների միջոցով ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում:  

Առաջնության շրջանակում անց են կացվել «Գծին հետևող ռոբոտ», «Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» մրցույթները, գործում են դպրոցական խմբակներ, ձեւավորվել է «ԱրմՌոբոտիքս» ակումբ: