Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սուրենյան փողոցում հերթական ապօրինի շինարարությունն են իրականացնում: Այս պահին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանն ու Ստեփան Սաֆարյանը բնակիչների ահազանգով գտնվում են Սուրենյան 3 շենքի հարակից պուրակում, որտեղ փորձում են ապօրինի շինարարություն իրականացնել:

Ս. Սաֆարյանը NEWS.am-ին հայտնեց, որ տարածքը պարսպապատել են, ծանր տեխնիկա, կռունկ է կանգնեցվել:

Պատգամավորը նշեց, որ ոստիկանություն են կանչել, որպեսզի արձանագրեն հանցագործությունը: «Մեր ներկայությամբ կռունկն է կանգնեցված, մի փոքր առաջ շինարարություն իրականացնողների եւ ժողովրդի միջեւ թեթեւ ընդհարում է եղել»,- նշեց պատգամավորը:

Ստեփան Սաֆարյանը նաեւ հայտնեց, որ այսօր Անահիտ Բախշյանը քաղաքապետարանում մի շարք հարցեր է քննարկելու քաղաքապետի հետ եւ այդ հարցն էլ բարձրացնելու է: