Honda Motor-ը թարմացրել է ZR-V կոմպակտ քրոսովերը՝ Ճապոնիայի համար նախատեսված սպեցիֆիկացիայով:
Մոդելի բոլոր համալրումները, բացառությամբ ստանդարտ տարբերակի, այժմ հագեցած են Google-ի հիմքով գործող բարելավված Honda Connect մեդիահամակարգով:
Black Style մոդելն ունի վերաձևավորված ռադիատորի ցանց, որն ուղղահայաց ատամիկներից փոխվել է մեծ մեղրամոմի նման ցանցի, հաղորդում է Drom.ru-ն։
Գամմային ավելացվել է նաև Cross Touring հատուկ տարբերակը, որը մի շարք ոճային առանձնահատկություններ ունի թե՛ արտաքինից, թե՛ ներսից: Այն կարելի է ճանաչել թափարգելների վրա առկա սև պլաստիկից դեկորատիվ ներդիրներով և կողային զանգվածային մոլդինգներով: Օգտագործվում է նաև շարժիչի կարտերի պաշտպանիչի արծաթագույն նմանակում: Անիվների սկավառակները 18-դյույմանոց են՝ հատուկ դիզայնով:
Հիշեցնենք, որ ZR-V-ն արտադրվում է 2022 թվականից։ Այն կառուցված է 11-րդ սերնդի Civic-ի հետ նույն հարթակի վրա և ունի 4,6 մետրից փոքր-ինչ պակաս երկարություն:
Ճապոնացիներին ZR-V-ն առաջարկվում է շարժիչի երկու տարբերակով՝ 1,5 լիտր ծավալով բենզինային տուրբոագրեգատով և e:HEV ուժային համակարգով, որն իրենից ներկայացնում է զուգահեռ հիբրիդ: e:HEV տարբերակում 2,0 լիտրանոց բենզինային շարժիչը համակցված է երկու էլեկտրաշարժիչների հետ, իսկ 1,5 լիտրանոցը՝ անաստիճան վարիատորի (CVT) հետ: Երկու տարբերակների համար էլ հասանելի կլինի լիաքարշակ (AWD) համակարգ:





























