ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը նախատեսված է շաբաթ օրը՝ տեղի ժամանակով ժամը 16:00-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի հարվածների հետ կապված, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ եւ Իսրայելի չհրահրված զինված ագրեսիայի հետ կապված՝ Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը խնդրել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել։ Ֆրանսիան, Բահրեյնը եւ Կոլումբիան նույնպես հրավիրում են արտակարգ նիստ՝ հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրումը»,- ընդգծել է դիվանագիտական առաքելությունը հայտարարության մեջ։
«Վաշինգտոնի եւ Արեւմտյան Երուսաղեմի անխոհեմ գործողությունները ՄԱԿ ինքնիշխան անդամ պետության դեմ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի ուղղակի խախտում են։ Նման վտանգավոր արկածախնդրությունները նպատակ ունեն խաթարել խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունն ամբողջ Մերձավոր Արեւելքում։ Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ քարտուղարության ղեկավարությունը կտա համապատասխան, օբյեկտիվ գնահատականներ»։ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում մենք պահանջելու ենք, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը անհապաղ դադարեցնեն իրենց հակաիրավական եւ էսկալացիոն գործողությունները եւկանգնեն քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման ուղու վրա։ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունն այս գործընթացում»,- նշվել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ։





























