ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացնում է ամերիկացիներին Բահրեյն մեկնելուց և թույլատրել է կառավարության աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին լքել երկիրը «անվտանգության սպառնալիքի պատճառով», հայտնում է CNN-ը։
Ճամփորդական հանձնարարականների խստացման մասին որոշումը հրապարակվել է շաբաթ օրը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական հարվածներ են հասցրել Իրանին, իսկ Թեհրանն ի պատասխան հարվածել է ողջ տարածաշրջանին։
«Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո պահպանվում է Իրանի տարածքից անօդաչուների ու հրթիռների հարձակման սպառնալիքը և առևտրային չվերթների զգալի խափանումների վտանգը»,- նշված է թարմացված ուղեցույցում։
Բահրեյնում է գտնվում ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի կենտրոնակայանը, որին շաբաթ օրը Իրանը հարվածել է։ Սա տարհանման առաջին թույլտվությունն է ռազմական գործողությունների սկզբից ի վեր։ Ուրբաթ Պետդեպարտամենտը թույլատրել էր ոչ առաջնային անձնակազմին լքել Իսրայելը, իսկ նախորդ երկուշաբթի հրահանգել էր լքել Լիբանանը։