Թել Ավիվում իրանական հարվածների հետևանքով վնասվել է առնվազն 40 շենք, հաղորդել է Haaretz-ը՝ հղում անելով քաղաքային մունիցիպալիտետին։

Տրամադրված տեղեկության համաձայն, ավելի քան 200 բնակիչներ իրենց տներից տարհանվել են և տեղափոխվել Թել Ավիվի երեք հյուրանոցներ։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ շաբաթ օրը իրանական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է մեկ կին։