Իրանական Press TV հեռուստաալիքը հրապարակել է Թել Ավիվի վրա իրանական հրթիռային հարվածների տեսանյութը։

Կադրերում երևում է, թե ինչպես են արկերը թռչում քաղաքի վրա, լսվում է երեխայի ճիչ։

Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարված է հասցրել Իրանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Հարվածների արդյունքում վնասվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտներ, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև Մինաբ քաղաքում գտնվող տարրական դպրոցը։

Ի պատասխան, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։