Երուսաղեմում վաղ առավոտից գրեթե չեն դադարել օդային տագնապի ազդանշանները, որոնք ընդհատվել են բարձր պայթյուններով այն պահին, երբ ՀՕՊ-ը խոցել է Իրանի հրթիռները, որոնք թռչում էին քաղաքի վրայով՝ ուղղվելով դեպի Իսրայելի կենտրոնական մասի թիրախները, հաղորդել է The Guardian-ի միջազգային թղթակից Ջեյսոն Բըրքը։

Իսրայելի բժշկական ծառայությունները հայտնել են, որ ամբողջ երկրում մոտ 120 մարդ է տուժել, թեև լուրջ վնասվածքներ ստացել են միայն քչերը։

Երուսաղեմի շատ բնակիչներ գիշերվա զգալի մասն անցկացրել են ապաստարաններում։ Փողոցները հիմնականում դատարկ են, դպրոցներն ու ձեռնարկությունները՝ փակ։