Ներկայումս շուրջ 870 իսրայելցի ուսանող և դասախոս գտնվում է Լեհաստանում և չի կարողանում վերադառնալ Իսրայել՝ Իրանին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական հարվածի պատճառով, հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչե;ով Իսրայելի կրթության նախարարությանը։
Նախարարությունը նշում է, որ 16 հոգանոց ուսումնական մի խումբ էլ մնացել է Միացյալ Նահանգներում, իսկ 9 հոգի՝ Ռումինիայում։
Ըստ նախարարության՝ խմբերը գտնվում են «Շաբակ» հատուկ ծառայության պաշտպանության տակ, ինչպես սովորաբար լինում է ուսանողական ուղևորությունների ժամանակ։ Որևէ առանձնակի վտանգի մասին տեղեկություններ չկան։ Տրանսպորտի նախարարությունը երեկ հայտարարել է, որ Իսրայելը փակել է օդային տարածքը առնվազն մինչև երկուշաբթի, ինչն անհնար է դարձնում թռիչքները «Բեն Գուրիոն» և այլ օդանավակայանների միջոցով։
Աշխարհի տարբեր երկրներում գտնվող տասնյակ հազարավոր իսրայելցի ճանապարհորդներ նույնպես չեն կարողանում վերադառնալ։